Պետերբուրգում գործում է «Այվազովսկի և Ռերիխ՝ վերածնված կտավները» մուլտիմեդիա ցուցահանդեսը
Մշակույթ
18:31 01/02/2020
Աշխարհ

Պետերբուրգում գործում է «Այվազովսկի և Ռերիխ՝ վերածնված կտավները» մուլտիմեդիա ցուցահանդեսը

Ռուսական խոշորագույն մուլտիմեդիա ցուցահանդեսը` «Ռերիխ՝ վերածնված կտավներ» և «Այվազովսկի` վերածնված կտավները», լեռնային արշավների և ծովային մարտերի աննկարագրելի էներգիայով, գործում է Սանկտ Պետերբուրգի Լյումեր-Հոլ ստեղծագործարար  տարածքում:

peterburg2.ru-ն գրում է, որ ցուցահանդեսում ներկայացված է Նիկոլայ Ռերիխի ավելի քան 300 աշխատանք ՌԴ-ի տարբեր թանգարաններից և Հովհաննես Այվազովսկու ավելի քան 200 կտավ ռուսական և հայաստանյան թանգարաններից: Դրանց մեծ մասը  ներկայացած է ps-3D ֆորմատով, ինչը թույլ է տալիս այցելուներին զգալ իրենց նկարի մեջ: Հզոր լազերային պրոյեկտորները, որոնք լրացված են նաև  20 կՎտ շրջապատող ձայնով, տեղափոխում են դիտորդներին նախ Հնդկաստանի և Ալթայի լեռներ՝ ավելի քան 300 մետր բարձրության վրա, այնուհետև սևծովյաին ջրային տարածք: 

Placeholder