Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց
Իրավունք
12:42 01/02/2020
Հայաստան

Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ:

«Դատախազի բողոքը մերժվեց, առաջին ատյանի  դատական ակտը թողնվեց ուժի մեջ»,- լրագրողներին ասաց Ռ.Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը: 

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ կետով:
Նա ազատության մեջ է, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ,  մերժել էր  նախաքննության մարմնի կալանքի միջնորդությունը:Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ. Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
 

Placeholder
Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց