Հայաստանցի նախկին փոխնախարարները՝ ԵՏՀ կոլեգիայի կազմում
Քաղաքական
12:36 01/02/2020
Հայաստան

Հայաստանցի նախկին փոխնախարարները՝ ԵՏՀ կոլեգիայի կազմում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի երրորդ կազմն այսօրվանից աշխատանքի է անցնում։ Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, կազմը որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Հանձնաժողովի նոր նախագահն է Միխաիլ Մյասնիկովիչը։

Կոլեգայի երեք նոր անդամներից երկուսը Հայաստանից են։ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Արտակ Քամալյանն ընդգրկվել է կոլեգիայի կազմում որպես արդյունաբերության ու ագրոարդյունաբերության  նախարար։

Օրեր առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Գեղամ Վարդանյանն էլ ընդգրկվել է  կազմում որպես ներքին շուկաներ, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար։

Երրորդ նոր անդամը Վերոնիկա Նիկիշինան է, նա  առևտրի նախարարն է։ Կոլեգիայի կազմում տասն անդամ կա։

Placeholder
Հայաստանցի նախկին փոխնախարարները՝ ԵՏՀ կոլեգիայի կազմում