Չինաստանում գրանցվել է H5N1 թռչնագրիպի բռնկում
Օրվա թեմա
13:27 03/02/2020
Աշխարհ

Չինաստանում գրանցվել է H5N1 թռչնագրիպի բռնկում

Չինաստանի իշխանությունները հայտարարել են Հունան նահանգում մահացու H5N1 թռչնագրիպի բռնկման մասին:  Այս նահանգը գտնվում է կորոնավիրուսի էպիկենտրոնի՝ Հուբեյ նահանգի հարավային սահմանին: bykvu.com-ի հաղորդմամբ այս մասին  հաղորդում է South China Morning Post –ը՝ հղում անելով Չինաստանի գյուղատնտեսության նախարարությանը:     

«Թռչնագրիպի բռնկումը տեղի է ունեցել Շաոյան քաղաքի Շուանցին շրջանի ֆերմաներից մեկում, որտեղ 7850 հավ կա, 4500-ը սատկել է: Տեղի իշխանությունը 17.828 գլուխ թռչուն է հավաքել մորթի համար»,- ասվում է հայտարարությունում:

Հունան նահանգում H5N1 վիրուսով մարդու վարակման դեպք դեռ չի գրանցվել:

Placeholder
Չինաստանում գրանցվել է H5N1 թռչնագրիպի բռնկում