«Սաս Գրուպ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ»-ի նկատմամն հարուցվել է  վարչական վարույթ
Իրավունք
19:53 03/02/2020
Հայաստան

«Սաս Գրուպ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ»-ի նկատմամն հարուցվել է վարչական վարույթ

 ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը   Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է,որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:

Նրա փոխանցմամբ ՝  «Շաքարավազ» ապրանքային շուկայի  ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների  շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական  մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող  դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:

Placeholder