«Օսկար» ստացած լավագույն երգերը
Մշակույթ
09:50 03/02/2020
Աշխարհ

«Օսկար» ստացած լավագույն երգերը

Independent հրատարակչությունը կազմել է լավագույն երգերի թոփ-տասնյակ, որոնք ստացել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը: Առաջին տեղում է Up where we belong երգը՝ 1982 թ. «Սպան և ջենթլմենտը» ֆիլմից: Այն կատարում են Ջո Կոկերն ու Ջենիֆեր Ուորնսը:

Independent-ի  լրագրողների  կարծիքով, երկրորդ տեղում է հանրահայտ The way you look tonight երգը (1936 թ.) «Սվինգի ժամանակը»  մյուզիքլից, երը կատարել է Ֆրեդ Աստերը: Եռյակը եզրափակում է Love is a many-splendored thing-ը՝ «Սերը ամենալավ բանն է աշխարհում» (1955) ֆիլմից: Այն կատարում է Էնդի Ուիլյամսը:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, ցուցակում  ընդգրված են նաև «Առյուծ արքա», «Տիտանիկ», «Լավագույն կրակողը», «Կինը՝ կարմիր զգեստով», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Կապիտան Քերի, ԱՄՆ», «Օզ  երկրի հրաշագործը» ֆիլմերում հնչած երաժշտությունը:
 

Placeholder