«Արիակե» մարզահամալիրը նախատեսված է 15 հազար երկրպագուի համար
Սպորտ
19:39 03/02/2020
Աշխարհ

«Արիակե» մարզահամալիրը նախատեսված է 15 հազար երկրպագուի համար

 «Տոկիո - 2020» կազմկոմիտեն ներկայացրել է  «Արիակե»  անվանումով վոլեյբոլի ծածկած մարզահամալիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Այն շահագործման է հանձնվել 2019 -ի դեկտեմբերին և նախատեսված է 15 հազար երկրպագուի համար։ Հունվարին  հաջողությամբ անցկացվել են առաջին փորձամրցումները։ Ենթադրվում է,որ վոլեյբոլը խաղերում կլինի ամենադիտարժան մարզաձևերից մեկը։

Տղամարդկանց և կանանց մրցաշարերում կխաղան 12 -ական թիմեր։

Մարզաձևը օլիմպիական ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է 1964թ․ Տոկիոյի ամառային խաղերում։  Այն ժամանակ տանտերերի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը նվաճել է բրոնզե, իսկ կանանցը ՝ ոսկե մեդալ։

Նախորդ ՝ 2016թ․ խաղերի չեմպիոններն են Բրազիլիայի տղամարդկանց և Չինաստանի կանանց  վոլեյբոլի ընտրանիները։

Խաղերի ավարտից հետո քաղաքի իշխանությունները վոլեյբոլի համալիրը կդարձնեն զվարճանքի, սպորտի և մշակույթի կենտրոն։

Տոկիոյի խաղերում կգործի մարզական 43 կառույց / 8 -ը մշտական , 25 -ը ՝ գործող և 10 -ը ՝ ժամանակավոր /։

 

Placeholder