«1917»-ը դարձել է BAFTA-ի լավագույն ֆիլմը
Մշակույթ
13:18 03/02/2020
Աշխարհ

«1917»-ը դարձել է BAFTA-ի լավագույն ֆիլմը

Սեմ Մենդեսի «1917»  ֆիլմը  Բրիտանական կինոյի և հեռուստատեսության արվեստների ակադեմիայի (BAFTA) կողմից ճանաչվել է լավագույն բրիտանական ֆիլմ: Բացի այդ, Մենդեսն էլ հաղթանակ է տարել  «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Այս մասին գրում է kommersant-ը։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է «Ջոկեր»-ի դերակատար Յոակին Ֆենիքսը, իսկ Ռենե Զելվեգերը դարձել է լավագույն դերասանուհին՝ «Ջուդի» ֆիլմի դերակատարման համար։

Բրեդ Փիթը «Մի անգամ Հոլիվուդում»  ֆիլմի համար արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասան մրցանակին։
 

Placeholder
«1917»-ը դարձել է BAFTA-ի լավագույն ֆիլմը