Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին և մյուսները Ղազախստանում կմնան կարանտինում
Առողջություն
10:52 03/02/2020
Հայաստան

Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին և մյուսները Ղազախստանում կմնան կարանտինում

2020 թվականի փետրվարի 2-ին, Ղազախստանը Չինաստանի Ուհան քաղաքից տարհանեց  83 քաղաքացիների։ Հայաստանի,  Ղրղզստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով Ղազախստանը տարհանել էր նաև այս երկրների քաղաքացիներին:

ՀՀ ԱԳՆ-ն երեկ հաղորդել էր, որ փետրվարի 2-ին, Ղազախստանի գործընկերների հետ համագործակցությամբ, Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:

Ինչպես տեղեկանում ենք Ղազախստանի կառավարության կայքից, թռիչքի ընթացքում քաղաքացիներին ուղեկցել են ղազախստանցի բժիշկներ՝ պաշտպանության բոլոր միջոցներով ապահովված։

Մարդկանց առողջության վիճակը ստուգելուց հետո, ժամանողներին տղափոխել են կարանտին գոտի, որտեղ պետք է մնան 14-օր։ Նշվում է, որ այն գտնվում է մայրաքաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող բազմապրոֆիլ հիվանդանոցում` հատուկ հակավարակային շենքում:

Բուժհաստատությունում տարհանված քաղաքացիները կանցնեն լրացուցիչ փորձաքննություն, առաջին հերթին՝ թեստավորում կորոնավիրուսային վարակի համար:

Նշվում է, որ քաղաքացիների հարազատներին ծանուցվում են կարանտինի շրջանի կանոնակարգերը:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ 

Placeholder
Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին և մյուսները Ղազախստանում կմնան կարանտինում