Մեգան Մաքլը ռեալիթի-շոու կվարի
Քաղաքական
10:11 03/02/2020
Աշխարհ

Մեգան Մաքլը ռեալիթի-շոու կվարի

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, Netflix հեռուստաալիքում վարելու է I Do, Redo ռեալիթի շոուն: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նախագծում նա ընկերուհի- դիզայներ Ջեսիկա Մալրունի հետ միասին օգնելու են կանանց, որոնք որոշում են երկրորդ անգամ ամուսնանալ:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, մեկ օր աշխատանքի համար նա կստանա 588 դոլար:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները,  ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու  ապրել Կանադայում ու Բրիտանիայում: Հարրիի նրա կնոջ՝ կարգավիճակի վերջնական փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թ. գարնանից: Մեգանը հայտարարել է, որ կզբաղվի Դիսնեյի արքայադուստրերի հնչյունավորմամբ:

Placeholder
Մեգան Մաքլը ռեալիթի-շոու կվարի