Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից. ՌԴ վարչապետ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ օտարերկրացիներին կարող են արտաքսել, եթե նրանց մոտ հայտնաբերեն կորոնավիրուս: Ըստ նրա, սա նախատեսվում է վարակի դեմ պայքարի ազգային ծրագրով: Այս մասին գրում է kommersant-ը։
Միշուստինը նաև նշել է, որ չինական կորոնավիրուսն ընդգրկվել է վտանգավոր հիվանդությունների շարքում:
«Սա թույլ կտա օտարերկրյա քաղաքացիների արտաքսում, եթե նրանք ունենան այդ հիվանդությունը, և հատուկ սահմանափակումներ կձեռնարկվեն՝ ներառյալ մեկուսացումը և կարանտինը», - ասել է վարչապետը:
Միխայիլ Միշուստինը նաև առաջարկել է կառավարությանը հետաձգել Սոչիում անցկացվելիք Ռուսաստանի ներդրումային ֆորումը: Համաժողովը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 12-14-ը։
Նշենք, որ 2019-nCoV կորոնավիրուսից արդեն մահվան դեպքերն անցել են 360-ից։