Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբանների դժգոհությունները դատարանի որոշումներից կամ գործողություններից չի կարող արդարացնել իրենց պաշտպանյալների շահերի պաշտպանությունն չիրականացնելու պարտականությունը։ Նախորդ նիստին բացակա փաստաբանների հիմնավորումները լսելուց հետո հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Պաշտպանների վարքագիծը համաձայնեցված էր ու պատճառաբանված էր նույն հանգամանքներով։ Ակնհայտ է, որ առկա չէր դատարան չներկայանալու որևէ հարգելի պատճառ»,-ասաց Դանիբեկյանը՝ նշելով, որ խոչընդոտվել է գործի քննությունը։
Նա կիրառեց դատական սանկցիա՝ նկատողության տեսքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին պաշտպանները բոյկոտել են դատական նիստը, գրավոր տեղեկացնելով դրա մասին և պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Պաշտպանները նշել են, որ 2020 թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։