Սորոսականների լիբերալ-ֆաշիստական մոտեցումներով մարդկանց լռեցնելու փորձերն են. Մալյան
Քաղաքական
16:30 04/02/2020
Հայաստան

Սորոսականների լիբերալ-ֆաշիստական մոտեցումներով մարդկանց լռեցնելու փորձերն են. Մալյան

«Ես հենց նոր դուրս եկա ոստիկանությունից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։

Մալյանը նշեց, որ ոստիկանությունն իրեն «հիշել էր», քանի որ հունվարի 17-ին Կարմեն Դավթյանը իրենց գրասենյակում նկարահանում է կատարել, որից հետո Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ Մալյանի խոսքում իրենց վերաբերող սպառնալիքներ կան.

«Էդ հաղորդումից խիստ անհանգստացել է Սորոսի գրասենյակը և Երևան քաղաքի վարչությունում դիմում է ներկայացրել, որ էդ հաղորդման շրջանակում հնչել են իրենց հասցեին սպառնալիքներ։ Եվ նրանք ոստիկանությանը հանձնարարել են, որ էդ սպառնալիքներով զբաղվեն»։

Ըստ Մալյանի, իր 102-րդ այցը ևս կապված էր Սորոսի գրասենյակի շահառուների  և նրանց կողմից հերթական «սուտ» և «կեղծ» դիմումների հետ։

«Ոստիկանությունում հետաքրքրված էին Կարմեն Դավթյանի գտնվելու վայրով՝ հասցե, տեղ։ Ենթադրում եմ, որ այդ հետաքրքրասիրությունը զուտ սպորտային հետաքրքրասիրություն չէր։ Տիկին Դավթյանը ևս մասնակցել է այդ ծանր հանցագործությանը, հաղորդում է նկարահանել։ Էնպես որ, հերթական սուտ, սորոսականների լիբերալ-ֆաշիստական մոտեցումներով մարդկանց լռեցնելու փորձերն են»,- նշեց Մալյանը։

Վերջինս նշեց, որ այս գործընթացը շատ հաճելի է իրեն. «Ընդհանրապես, տեղեկացնեմ բոլոր Սորոսի վաստակներին, որ ես իմ գոյությամբ արդեն սպառնալիք եմ ձեր բոլորի համար, ձեր բոլոր գործունեության համար Հայաստանում»։

Placeholder