«Վարպետն ու Մարգարիտան» վեպի  նոր էկրանավորումը դադարեցված է
Մշակույթ
10:22 04/02/2020
Աշխարհ

«Վարպետն ու Մարգարիտան» վեպի նոր էկրանավորումը դադարեցված է

«Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմի ռուսական տարբերակի արտադրությունը դադարեցված է:  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է Mash-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:  Նշվում է, որ դա տեղի է ունեցել հոլիվուդյան ռեժիսոր Բազ Լուրմանի  հետ մրցակցության պատճառով:  Նկարահանումների մասին հայտարարվել էր 2018 թվականին, բյուջեն նախատեսված էր 800 միլիոն ռուբլի: Ռեժիսորը պետք է լիներ Նիկոլայ Լեբեդևը:

Ռուսական տարբերակի նկարահանումները, ինսայդերի պնդմամբ, սառեցվել է Լուրմանի ՝ Միխայիլ Բուլգակովի վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու որոշումից հետո:

Ներկա պահին «Վարպետն ու Մարգարտիան» վեպի վերջին էկրանավորումը  Վլադիմիր Բուրտկոյի նկարահանած սերիալն է 2005 թվականին:

Placeholder