Կորոնավիրուս. Պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական
Առողջություն
10:50 04/02/2020
Հայաստան

Կորոնավիրուս. Պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական

Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

«Ելնելով նշվածից առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից»,- նշված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Չինաստանից վերադարձած մի ընտանիքի անդամներից մեկը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես են Հայաստանում իրենց ստուգում կորոնավիրուսի վարակի բացահայտման համար։ Նա նշել էր, որ թեստ իրենք չեն անցել։ 
 

Placeholder
Կորոնավիրուս. Պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական