Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի
Առողջություն
10:53 04/02/2020
Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի

Չինաստանում առողջապահական մարմիններն այսօր հայտարարել են, որ կորոնավիրուսային մահացության դեպքերը երկրում հասել է 425-ի, իսկ վարակի հաստատված դեպքերը նախօրեի դրությամբ հասել է 20.438-ի:Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Հուբեյի նահանգը, որը բռնկման էպիկենտրոնն է, հայտարարել է, որ այնտեղ կորոնավիրուսային մահվան դեպքերը 64-ից  դարձել է 414։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի նոր տեսակի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը նոր տեսակի կորոնավիրուսային 2019-nCoV է:

Placeholder
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի