Արտասահմանյան 46 ընկերություններ դադարեցրել են թռիչքները Չինաստան
Հասարակություն
10:16 04/02/2020
Աշխարհ

Արտասահմանյան 46 ընկերություններ դադարեցրել են թռիչքները Չինաստան

Ներկա պահին արդեն արտասահմանյան 46 ավիափոխադրող դադարեցրել է թռիչքները Չինաստան: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից: Կորոնավիրուսի տարածումը ստիպել է շատ երկրների և և ընկերությունների  սահմանափակել Չինաստան և Չինաստանից  ուղևորություններ կազմակերպելու միջոցառումները:

«Կորոնավիրուսի տարածման ազդեցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը նվազել է, մի շարք երկրները սահմանափակել են Չինաստանի քաղաքացիների մուտքն ու ելքը: Ներկա պահին արդեն արտասահմանյան 46 ավիաընկերություն հայտարարել են դեպի  Չինաստան  և Չինաստանից թռիչքները դադարեցնելու մասին»,- նշված է վարչության հայտարարությունում:
 

Placeholder
Արտասահմանյան 46 ընկերություններ դադարեցրել են թռիչքները Չինաստան