Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետևել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին և կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաև այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:
Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին և, ըստ այդմ, համապատասխան վերլուծություններ և եզրակացություններ անել: Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնարարություն է իջեցվել նաև ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: