Վահրամ  Ավագյանի մահվան դեպքի գործով զինծառայողներ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին  մեղադրանք է առաջադվել
Իրավունք
18:45 05/02/2020
Հայաստան

Վահրամ Ավագյանի մահվան դեպքի գործով զինծառայողներ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են,որ  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:

Placeholder
Վահրամ Ավագյանի մահվան դեպքի գործով զինծառայողներ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել