37 պատգամավորները ստորագրե՞լ,թե մասնակցե՞լ են նախագծի կազմանը.Մակունցը չի պատասխանել հարցին
Քաղաքական
20:02 05/02/2020
Հայաստան

37 պատգամավորները ստորագրե՞լ,թե մասնակցե՞լ են նախագծի կազմանը.Մակունցը չի պատասխանել հարցին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է,որ  փետրվարի 6-ին  ժամը 11-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ:  

«Արդեն հրապարակվել են  արտահերթ նիտի  օրակարգում    ընդգրկված հարցերը: Տեղի է ունենալու խորքային քննարկում, կհասցնենք ծանոթանալ խմբակցությունների դիրքորոշումներին: Առաջարկում եմ սպասել վաղվա քննարկումներին»,-ասաց Մակունցը:

Լրագրողների հարցին,թե արդյո՞ք 37 պատգամավորները մասնակցել են  նախագծի կազմմանը, Մակունցը պատասխանեց. «Այն բոլոր պատգամավորները,ովքեր ստորագրել են, իրենք ստորագրել են նախագծի տակ»: Լրագրողի ճգրտմանը  ՝ ստորագրե՞լ,թե մասնակցե՞լ են նախագծի կազմանը, Մակունցը չկարողացավ պատասխանել.նշելով, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը:

 

Placeholder
37 պատգամավորները ստորագրե՞լ,թե մասնակցե՞լ են նախագծի կազմանը.Մակունցը չի պատասխանել հարցին