Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 490-ի
Առողջություն
11:11 05/02/2020
Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 490-ի

Այսօրվա տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսային բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 490-ի.  միայն Հուբեյ նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է, վարակի հետևանքով մահացել է 65 մարդ: Այս մասին գրում է aljazeera-ն։

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է, որ հաստատված վարակների թիվը երկրում աճել է՝ հասնելով 24324-ի։

Նշենք, որ երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին Հուբեյից և նրա մայրաքաղաք Ուհանից, մինչդեռ շատերը նաև արտակարգ ճանապարհորդության սահմանափակումներ են կիրառել դեպի Չինաստան և հակառակ ուղղություններով։

Ուհանում սկսվել է կորոնավիրուսի ստերիլիզացման աշխատանքեր՝ հոյս ունենալով, որ այն կօգնի վերականգնել քաղաքի անվտանգությունը։

Placeholder
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 490-ի