«Փաստ». Կառավարության կուլիսներում ակտիվ քննարկում են ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցը
Օրվա մամուլ
09:33 06/02/2020
Հայաստան

«Փաստ». Կառավարության կուլիսներում ակտիվ քննարկում են ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցը

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են ուժային կառույցների հետ լուրջ փոփոխություններ իրականացնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում կառավարության կուլիսներում ակտիվ քննարկումներ են ընթանում ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցում:

Ըստ նույն աղբյուրների, թեման Նիկոլ Փաշինյանի սեղանին հասցնելու հարցում մեծ դերակատարություն են ունեցել իշխանության սատելիտ որոշ ուժեր ու անհատներ, որոնք գլխավորապես սնվում են արևմտյան գրանտներից: Սակայն դիրքորոշումը, ըստ տեղեկությունների, հստակեցված չէ, ավելին՝ կան մեծ թվով ընդդիմացողներ:

Կառավարական աղբյուրների փոխանցմամբ, վարչապետը այս հարցի հետ կապված մասնագիտական շրջանակներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրություն կատարել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Փաստ». Կառավարության կուլիսներում ակտիվ քննարկում են ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցը