Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավի ուղևորներից 20-ի մոտ է արդեն կորոնավիրուս ախտորոշվել
Առողջություն
14:15 06/02/2020

Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավի ուղևորներից 20-ի մոտ է արդեն կորոնավիրուս ախտորոշվել

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ «Diamond Princess» զբոսաշրջային նավի ևս 10 ուղևորներ վարակվել են կորոնավիրուսով՝ վարակվածների թիվը հասնելով 20-ի:

Ինչպես գրում է euronews-ը, նավի վրա կան 3700 ուղևորներ և անձնակազմի անդամներ։ Նավը խարսխված է Ճապոնական Յոկոհամա նավահանգստի մերձակա ջրերում։ Միայն շտապօգնության աշխատակիցներն ու բժշկական աշխատակիցները կարող են մոտենալ Diamond Princess-ին:
Կարանտինը կտևի մինչև առնվազն փետրվարի 20-ը:

Նշենք, որ նավի վրա կորոնավիրուսը սկսել էր տարածվել  թոքաբորբով հիվանդ մի տղամարդու պատճառով, որը նավի վրա է եղել հունվարի 20-ից 25-ը և իջել է Հոնկոնգում:

Նավը Յոկոհամայից դուրս է եկել  հունվարի 20-ին և վերադարձել փետրվարի 3-ին, սակայն ուղևորներին ու անձնակազմին թույլ չի տրվու մոտենալ ափ։

Placeholder
Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավի ուղևորներից 20-ի մոտ է արդեն կորոնավիրուս ախտորոշվել