Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ «Հողային բարեփոխումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: «Батькивщина» խմբակցության ներկայացուցիչները շրջափակել են նախագահությունը, իշխանամետ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամները փորձել են դադարեցնել այն: Այս մասին գրում է euronews-ը։
Քննարկումը, ի վերջո, կայացել է, խորհրդարանականները քննարկել են նախաձեռնության որոշ փոփոխություններ, իսկ բարեփոխման հետագա քննարկումը հետաձգվել է մինչև ուրբաթ:
Օրինագիծը, որում ներկայացված են գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի կանոնները, զանգվածային բողոքների տեղիք է տվել: Բարեփոխումների հակառակորդները վախենում են, որ արդյունքում օտարերկրացիները մասսայական հողեր կգնեն: