Վոլեյբոլ ձյան վրա. Եվրոտուրի ծաղկաձորյան փուլ
Սպորտ
13:57 07/02/2020
Հայաստան

Վոլեյբոլ ձյան վրա. Եվրոտուրի ծաղկաձորյան փուլ

«Վոլեյբոլ ձյան վրա»  մարզաձևի տղամարդկանց 18 և կանանց 6 թիմեր Ծաղկաձորում իրենց հարաբերությունները որոշեցին « Եվրոպա- տուր» մրցաշարի հերթական փուլում:

Մրցավարական հանձնախմբի անդամ Հովհաննես Ասմարյանն ասաց, որ տղամարդկանց պայքարում  պատվանդանի բոլոր երեք աստիճանները զբաղեցրին Ռուսաստանի պատվիրակները: Տանտերերը իններորդն էին:

Կանանց մրցումներում   հայ  մարզուհիները, Ռուսաստանի և Լիտվայի ներկայացուցիչներից հետո, ճանաչվեցին երրորդը: Հնարավոր է մեր աղջիկները ավելի բարձր արդյունքի հասնեին, եթե  ունենային միջազգային մրցումների մասնակցության  փորձ: Բայց առաջին « քննության » համար լավագույն եռյակը եզրափակելը նույնպես պատվաբեր է:

Մրցավարտից հետո տղամարդկանց թիմերը մեկնեցին Վրաստանի Բակուրիանի ձմեռային մարզահամալիր, որտեղ փետրվարի 7 – 9 –ը տեղի կունենա եվրոտուրի հաջորդ փուլը:

Placeholder