Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է
Սպորտ
10:15 07/02/2020
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի վնասվածքից հետ, վերադարձել շարք ու ընգրկվել հռոմեական թիմի` «Բոլոնիայի» հետ այսօր կայանալիք խաղի հայտացուցակում:

Ընդհանուր 23 ֆուտբոլիստի է հայտավորել «Բոլոնիայի» դեմ խաղում:

«Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպումը  կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին  «Տորինոյի» հետ խաղի ժամանակ 30-ամյա ֆուտբոլիստը բախվել էր  մրցակցի ֆուտբոլիստին և ձախ ազդրի հատվածում ցավեր զգացել: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի վնասվածք: 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է