«Ընկերները» վերադառնում են
Մշակույթ
12:09 07/02/2020
Աշխարհ

«Ընկերները» վերադառնում են

Ամերիկյան «Ընկերները» սերիալը վերջին եթերաշրջանից 16 տարի անց կվերադառնա էկրան: news.ru կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ  HBO Max ստրիմինգային  հարթակը կներկայացնի մեկ ժամանոց հատուկ թողարկում, որտեղ կցուցադրեն վերամիավորված կերպարներին:

Նշվում է, որ գլխավոր դերակատարները՝ Ջենիֆեր Էնիսթոն, Քորթնի Քոքս,  Լիզա Կուդրոու, Մեթ Լեբլան, Մեթյու Փերի և Դևիդ Շվիմեր, նախագծին մասնակցելու շուրջ համաձայնության են եկել Watner Bros. ընկերության հետ  Աղբյուրի հաղորդմամբ, յուրաքանչյուր դերասան հատուկ թողարկումում հանդես գալու համար կստանա 3-4 միլիոն դոլար:

Նշենք, որ «Ընկերները» սերիալը 1994-2004 թվականներին ցուցադրվել է NBC-ով:

Placeholder
«Ընկերները» վերադառնում են