Գերագույն ռադայում կռիվ էր ընկել՝ հողի պատճառով
Քաղաքական
11:42 07/02/2020
Աշխարհ

Գերագույն ռադայում կռիվ էր ընկել՝ հողի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ «Հողային բարեփոխումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: «Батькивщина» խմբակցության ներկայացուցիչները շրջափակել են նախագահությունը, իշխանամետ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամները փորձել են դադարեցնել այն: Այս մասին գրում է euronews-ը։

Քննարկումը, ի վերջո, կայացել է,  խորհրդարանականները քննարկել են նախաձեռնության որոշ փոփոխություններ, իսկ բարեփոխման հետագա քննարկումը հետաձգվել է մինչև ուրբաթ:

Օրինագիծը, որում ներկայացված են գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի կանոնները, զանգվածային բողոքների տեղիք է տվել: Բարեփոխումների հակառակորդները վախենում են, որ արդյունքում օտարերկրացիները մասսայական հողեր կգնեն:

Placeholder
Գերագույն ռադայում կռիվ էր ընկել՝ հողի պատճառով