Յուրի Հովհաննիսյան. Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել «տիեզերական» տարրերով
Կրթություն, գիտություն
18:35 08/02/2020
Աշխարհ

Յուրի Հովհաննիսյան. Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել «տիեզերական» տարրերով

Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել տարածության մեջ գտնված տարրերով: Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, ասել է  Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի միջուկային ռեակցիաների Ֆլերովի լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:

«Այո, տիեզերական տարրեր կարող են հայտնվել պարբերական աղյուսակում։ Այստեղ կա երկու հարց՝ կարող են առաջանալ նոր տարրեր, որոնք մենք դեռ չգիտենք և արդյոք կգոյատևեն դրանք»,- նշել է Հովհաննիսյանը։

Հարցին, թե քանի՞ նոր տարր կարող է հայտնաբերվել, Հովհաննիսյանը պատասխանել է՝ կարող է և ոչ մի, կարող է և շատ։

«Դուք պետք է հասկանաք, թե ինչպես են ընդհանուր առմամբ տարրերը առաջացել: Այս տարրերը, որոնք կան Երկրի վրա, բոլորն էլ տիեզերական ծագում ունեն, ինչ-որ կերպ դրանք հայտնվել են: Պարզապես այն տարրերը, որոնք կան Երկրի վրա, կարողացել են գոյատևել  մինչ օրս։ Կան տարրեր, որոնք եղել և կազմալուծվել են»,-ասել է Հովհաննիսյանը։

Placeholder
Յուրի Հովհաննիսյան. Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել «տիեզերական» տարրերով