Սատկած խոզերը՝ Երևան քաղաքում լցրած
Առողջություն
10:34 08/02/2020
Հայաստան

Սատկած խոզերը՝ Երևան քաղաքում լցրած

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Վանեցյանը լուսանկարներ է հրապարակել ՀԱԹ թաղամասին հարող տարածքից, որտեղ լցված են սատկած խոզեր։

«Ձեր դատին եմ ներկայացնում այս՝ համաճարակի և վարակի տարածման աղբյուր հանդիսացող, քմահաճ պետական կազմակերպությունների անգործության և անտարբերության արդյունքը ի հայտ բերող՝ հակահիգենիկ և ինչու՞ ոչ՛, խոլերայի, չումայի զարգացմանը խթանող, մարդկային (беспредель)-ի արդյունքը։

Ֆոտոները արված են իմ կողմից, որին, պատահաբար ականատես եղա այսօր ՀԱԹ Թաղամասին հարող տարածքում»,- գրել է օգտատերը՝ հղում անելով  վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Dingo Team/ ԴԻՆԳՈ ԹԻՄ-ին։

Այլ օգտատերերի հարցին ի պատասխան՝ Գայանե Վանեցյանը նաև գրել է, որ դրանք վարակված, կիսասատկած խոզեր են։

Նշենք, որ Panorama.am-ը զանգահարեց ՍԱՊԾ թեժ-գիծ, սակայն  զանգերն անպատասխան մնացին։ 

Placeholder
Սատկած խոզերը՝ Երևան քաղաքում լցրած