Ուհանում բացվեց երկրորդ հիվանդանոցը կորոնավիրուսով վարակվածների համար
Առողջություն
18:22 08/02/2020
Աշխարհ

Ուհանում բացվեց երկրորդ հիվանդանոցը կորոնավիրուսով վարակվածների համար

Չինական Ուուհան քաղաքում բացվել է երկրորդ հատուկ հիվանդանոցը՝  նախատեսված կորոնավիրուսով վարակված հիվանդների համար։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ արդեն իսկ ժամանել է բուժանձնակազմի առաջին խումբը: Նախատեսվում է, որ փետրվարի 8-ին հիվանդները կուղարկվեն հիվանդանոց։

Այս հիվանդանոցում կբուժվեն միայն նրանք, ում մոտ հստակ ախտորոշվել է հիվանդությունը:

Հիվանդանոցը գտնվում է 79 հազար քմ մակերեսով մետրոյի տարածքում, որի մեծ մասը նախատեսված է հիվադների համար։ Բժիշկների համար նախատեսված է 264 սենյակ, որոնցից յուրաքանչյուրը կծառայի 6 բժշկի։

Ընդհանուր առմամբ, հիվանդանոցը կսպասարկի ավելի քան 2000 բժիշկ։
Նշվում է նաև, որ հիվանդանոցում կա 1500 մահճակալ։

Placeholder
Ուհանում բացվեց երկրորդ հիվանդանոցը կորոնավիրուսով վարակվածների համար