«Տապան» թանգարանի հնությունները՝ Էրմիտաժում
Մշակույթ
17:02 10/02/2020
Աշխարհ

«Տապան» թանգարանի հնությունները՝ Էրմիտաժում

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանի  հնությունները, սուրբ մասունքներն ու հին ձեռագրերը ցուցադրվելու են Էրմիտաժում: Հայ առաքելական եկեղեցու  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից տեղեկացնում ենք, որ փետրվարի 15-ից մինչև մայիսի 15-ը Էրմիտաժի Ձմեռային պալատի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայ ժողովրդի հարուստ հոգևոր և մշակութային կյանքը ներկայացնող երկու տասնյակից ավելի բացառիկ նմուշներ:

««Տապան» թանգարանի հնությունները» Էրմիտաժում» ցուցահանդեսը կազմակերպվում է  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանի նախաձեռնությամբ  և օրհնությամբ:


 

Placeholder
«Տապան» թանգարանի հնությունները՝ Էրմիտաժում