Ալիևի կուսակցությունը մեծամասնություն է ստանում, ընդդիմությունը խոսում է խախտումների մասին
Քաղաքական
09:26 10/02/2020
Տարածաշրջան

Ալիևի կուսակցությունը մեծամասնություն է ստանում, ընդդիմությունը խոսում է խախտումների մասին

Ադրբեջանում նախօրեին տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ. իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, կստանա նոր խորհրդարանում տեղերի մեծամասնությունը:

Այս մասին, ինչպես գրում է euronews-ը, վկայում են  հարցումների տվյալները: Ըստ էկզիթփոլի  «Նոր Ադրբեջանը» ստանում է 65-ից 69 տեղ տեղ՝ 125 տեղ ունեցող խորհրդարանում:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների մասին: Ընդդիմության ամենամեծ կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» բոյկոտել են ընտրությունները:

Քվեարկությունն իրականացվել է մեծամասնական ընտրական համակարգով՝ մեկ մանդատ մեկ ընտրատարածքում:

Նշվում է, որ ԿԸՀ-ն կհայտարարի քվեարկության նախնական արդյունքների մասին այսօր, իսկ վերջնական արդյունքները պետք է ամփոփվեն 20 օրվա ընթացքում:

Placeholder
Ալիևի կուսակցությունը մեծամասնություն է ստանում, ընդդիմությունը խոսում է խախտումների մասին