Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանիան կորոնավիրուսը հայտարարել է «վերահաս սպառնալիք» հանրային առողջության համար
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսը հայտարարել է «լուրջ և վերահաս սպառնալիք» հանրության առողջության համար: Այս մասին գրում է BBC-ն։
Առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտարարել է Անգլիայում գործողությունների մասին՝ վիրուսի դեմ պայքարելու համար կառավարությանը լրացուցիչ լիազորություններ տալու համար։
Նշվում է, որ վիրուսով վարակի ավելի քան 40,000 դեպք է գրանցվել, հիմնականում Չինաստանում: Մահվան դեպքերը հասել է 908-ի։
Բրիտանիայում նախօրեին հաստատվեց կորոնավիրուսով վարակի 4-րդ դեպքը։