Ջիգարխանյանը «լքված և միայնակ չէ»
Մշակույթ
18:21 11/02/2020
Աշխարհ

Ջիգարխանյանը «լքված և միայնակ չէ»

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կայուն է, առաջիկայում նա պատրաստվում է գալ թատրոն: Ռիա նովոստիին ասել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն:

«Տատյանա Վլասովան (Ջիգարխանյանի նախկին կինը) պատմել է, որ Արմեն Ջիգարխանյանը հիմա լավ վիճակում է, լավ տրամադրություն ունի, հատկապես խնդրել է  ԶԼՄ ներկայացուցիչներին փոխանցեմ, որ խոսակցությունները, որոնք նրանք տարածում են դերասանի մասին՝  նա միայնակ է և լքված, իրականությանը չեն համապատասխանում: Արմեն Բորիսովիչն այժմ գտնվում է իրեն հարազատ մարդկանց շրջապատում, նրան անընդհատ այցելում են ընկերները, որոնց հետ նա հաճույքով է շփվում»,- ասել է Դյաչենկոն:

2017 թվականի հոկտեմբերին Ջիգարխանյանի առողջությունը կտրուկ վատացել է. դերասանը հիվանդանոց էր ընկել, ամուսնալուծվել  երրորդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է անցնում հիվանդանոցներում և առողջարաններում: Օգոստոսին դերասանը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ գնացել է թատրոն՝ նոր թատերաշրջանը բացելու համար:

Տատյանա Վլասովայի հետ Ջիգարխանյանն ամուսնացած է եղել 1967-2015 թվականներին: 2019 թ. սեպտեմբերին ԶԼՄ-ում տեղեկատվություն էր հայտնվել, որ նա վերադարձել է ԱՄՆ-ից, որպեսզի խնամի նախկին ամուսնուն:

Placeholder
Ջիգարխանյանը «լքված և միայնակ չէ»