Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսը Լուվրում երեք գիշեր անվճար է լինելու
Մշակույթ
11:04 11/02/2020
Աշխարհ

Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսը Լուվրում երեք գիշեր անվճար է լինելու

Հայտնի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին (1452-1519 թթ) նվիրված ցուցահանդեսը  Լուվրում երեք օր լինելու է անվճար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, փետրվարի 21-ին, 22-ին և 23-ին՝ ցուցահանդեսի վերջին երեք օրերին, ժամը 21:00-ից մինչև 08:30-ը   ցուցադրության մուտքը կլինի անվճար: Չնայած այդ ընթացքում այցելուները կարող են դա Վինչիի աշխատանքները դիտել անվճար, բայց իրենց այցելությունները նրանք պետք է նախապես գրանցեն  Լուվրի կայքում: Ցանկացողները կարող են հենց այսօրվանից սկսեն իրենց մուտքի կտորններն ամրագրել: Հաշվի առնելով ակտիվությունը՝ թանգարանն ընդամենը 30 հազար կտրոն է նախատեսել:

Հետաքրքիր այն է, որ նման որոշում է ընդունվել չնայած թանգարանի աշխատակիցների բազմաթիվ բողոքի ակցիաներին, որոնք դժգոհություն են հայտնում  սրահներում զբոսաշրջիկների մեծ քանակից: Գիշերային  ցուցադրությունների համար շուրջ 40 աշխատակից-կամավոր են մոբլիզացրել:

«Բացառիկ ցուցադրություն բացառիկ միջոցներ: Այցելուների համար եզակի հնարավորություն է ծանոթանալու Վերածննդի դարաշրջանի տաղանդի հետ կամ նորովի բացահայտել նկարչին՝ այն էլ այսպիսի յուրահատուկ մթնոլորտում՝ գիշերը»,- ասել է Լուվրի տնօրենը:

Placeholder
Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսը Լուվրում երեք գիշեր անվճար է լինելու