«Օսկարը» ռեկորդային քիչ դիտող է ունեցել
Մշակույթ
19:00 11/02/2020
Աշխարհ

«Օսկարը» ռեկորդային քիչ դիտող է ունեցել

Nielsen հետազոտական ընկերությունը բացահայտել է, թե որքան մարդ է հեռուստատեսությամբ դիտել «Օսկար» մրցանակաբաշխությունը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ այս տարի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը ռեկորդային քիչ թվով հեռուստադիտող է ունեցել:

Մասնագետներն ընդգծում են, որ արարողությունը դիտել է 23,6 միլիոն մարդ: Համեմատության համար նշվում է, որ 2018-ին «Օսկարը» դիտել է 26,5 միլիոն մարդ, ինչն առաջին հակառեկորդն էր: 2019-ին մրցանակաբաշխությունը դիտել է 29,6 միլիոն մարդ:

Փորձագետները հեռուստադիտողների հետաքրքրության նվազումը «Օսկարի» նկատմամբ կապում են նրա հետ, որ այս տարի այն անհարկի երկարացված էր և տևել է 3 ժամ 36 րոպե:

Փորձագետները նաև  անհաջող որոշում են համարում այն, որ «Օսկար»-ն առանց հիմնական հաղորդավարի է անցկացվում:

Placeholder