Կորոնավիրուսի պատճառով ֆիլմերից հանում են ինտիմ տեսարանները
Մշակույթ
09:00 11/02/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի պատճառով ֆիլմերից հանում են ինտիմ տեսարանները

Թայվանցի կինոռեժիսորները հրաժարվում են ֆիլմերում նկարահանել ինտիմ և համբույրի տեսարաններ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Straits Times-ը:

Հայտնի է, որ «Ոսկե քաղաք» սերիալում կրքոտ և երկար համբույրի տեսարանը կրճատվել է մինչև 1 վայրկյան, իսկ «Սիրելի ընտանիք» ֆիլմի հեղինակները որոշել են հրաժարվել ինտիմ տեսարաններից և հանրային վայրերում նկարահանումներից: Նկարահանումների մասնակիցներին խնդրել են աշխատանքի ժամանակ օգտագործել  պաշտպանիչ դիմակներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով որոշել են դադարեցնել հեռուստատեսային ֆիլմերի արտադրությունը, բայց նկարահանումները շարունակվել են Թայվանում:

Placeholder