Պատմական լուսանկարն աճուրդում վաճառվել է 8,806,500 ԱՄՆ դոլարով
Սպորտ
18:40 11/02/2020
Հայաստան

Պատմական լուսանկարն աճուրդում վաճառվել է 8,806,500 ԱՄՆ դոլարով

Ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը  Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին  է նվիրել 130-ամյա  ձեռագիր, որը պատկանում է օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինին։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ 

«Այս լուսանկարը պատմական է: Ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինն է: Այդ մասունքը աճուրդում 8,806,500 ԱՄՆ դոլարով գնել է ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը: Նա 130-ամյա այդ ձեռագիրը օրերս նվիրեց Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին:

Ձեռագիրը բովանդակում  է Կուբերտենի ելույթը` 1892թ. Սորբոնի համալսարանում, երբ նա ընդամենը 29  տարեկան էր: Ելույթում նա ներկայացրել է  ժամանակակից օլիմպիական խաղերը վերականգնելու ծրագիրը»,- գրել է ՀԱՕԿ-ը։ 

Նշվում է նաև, որ ՄՕԿ -ի նախագահ  Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել  Ալիշեր Ուսմանովին ` թանգարանը անգնահատելի նմուշով հարստացնելու համար: Այս ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի համար յուրատեսակ մանիֆեստ է, որի ամբողջական տեքստը կհրապարակվի ավելի ուշ։

 

Placeholder
Պատմական լուսանկարն աճուրդում վաճառվել է 8,806,500 ԱՄՆ դոլարով