Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին
Սպորտ
19:10 11/02/2020
Հայաստան

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և  Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

97 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդմին։ 

Հայ ըմբիշը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովը:

Առաջնությունում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն էլ որակավորման փուլում  9:1 հաշվով հաղթեց  Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին:

 

Placeholder
Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին