Դալին ու Պիկասոն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
Մշակույթ
11:42 11/02/2020
Հայաստան

Դալին ու Պիկասոն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի Ազգային պատկերասրահում  բացվելու է  իսպանացի հանրահայտ գեղանկարիչներ՝  սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադո Դալիի և Կուբիստական շարժման հիմնադիր Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը:

Ազգային պատկերասրահի հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ պատկերասրահը պատրաստում է լայնածավալ, մեծ, ժամանակավոր ցուցահանդես՝ Սակվադո Դալի և Պաբլո Պիկասո: Նրա խոսքով, ամսաթիվը դեռ հայտնի չէ:

«Մոսկվայից՝ մասնավոր հավաքածուից, գործեր են բերվելու: Մոտ երկու ամիս կմնա Ազգային պատկերասրահում»,- ասաց Ա. Նիկողոսյանը: 

Placeholder
Դալին ու Պիկասոն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում