ԵԱ չեմպիոն Էդմոնդ Նազարյան. Հայրս ասաց՝ դու հաղթող ես
Սպորտ
11:17 12/02/2020
Աշխարհ

ԵԱ չեմպիոն Էդմոնդ Նազարյան. Հայրս ասաց՝ դու հաղթող ես

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Բուլղարիան ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ 18-ամյա  Էդմոնդ Նազարյանը 55 կգ քաշայինների եզրափակչում 7:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Վիտալի Կաբալոևին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Էդմոնդ Նազարյանը Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է:

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, հատկապես մեծահասակների պայքարում: Չնայած սա իմ նորամուտն էր, բայց անում էի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվաճեի ոսկե մեդալ: Եվ ես արեցի դա»,- ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Էդմոնը:

Նա նաև պատմել է, թե ինչ է ասել իր հայրը խաղից առաջ. «Իմ հայրն ինձ ասաց. «Դու հաղթող ես: Մի անհանգստացիր, ուղղակի պայքարիր: Արա այն, ինչ կարող ես և երբեք մինչև վերջ մի հանձնվիր: Ըմբշամարտի գոտեմարտերը՝ պատերազմ են»»:

Placeholder
ԵԱ չեմպիոն Էդմոնդ Նազարյան. Հայրս ասաց՝ դու հաղթող ես