ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը
Սպորտ
13:09 12/02/2020
Հայաստան

ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: Այս մասին հայտնում են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից: 

ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:  

Հիշեցնենք, որ  Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019 թ. նոյեմբերի 6-ին։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: 

Placeholder
ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը