Եղիսաբեթ Երկրորդի թոռն ամուսնալուծվում է
Հասարակություն
10:22 12/02/2020
Աշխարհ

Եղիսաբեթ Երկրորդի թոռն ամուսնալուծվում է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ավագ թոռը՝ Պիտեր Ֆիլիպսը և նրա կինը՝ Օտեմը, հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին: Նրանք միասին ապրել են 12 տարի:

kulturomania.ru կայքը գրում է, որ նախօրեին նրանք հայտարարություն են տարածել, որտեղ իրենց որոշման մասին խոսելիս  նշել են, որ այն տխուր է, բայց ընդունվել է ընկերական հիմքով:

«Զույգի հիմնական առաջնահերթությունը մնում է իրենց երկու աղջիկների բարեկեցությունն ու դաստիարակությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Բուկինհեմյան պալատը դեռ չի մեկնաբանել իրավիճակը: Որոշումը թարգավորական ընտանիքի համար  բարդ պահին է ընդունվել. դեռևս չէր հարթվել արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական պարտավորությունների հրաժարվելու շուրջ ստեղծված սկանդալը: 

Placeholder
Եղիսաբեթ Երկրորդի թոռն ամուսնալուծվում է