ՀԱՊ-ում կցուցադրվի Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն
Մշակույթ
18:41 13/02/2020
Հայաստան

ՀԱՊ-ում կցուցադրվի Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն

Հայաստանի ազգային պատկերասրահը «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որի մասին Panorama.am-ը գրել էր օրեր առաջ, կգործի  մարտի 7-ից ապրիլի 26-ը: Այս մասին հայտնում են Ազգային պատկերասրահից: 

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը ներկայացնում են Հայաստանի ազգային պատկերասրահը և «Искусство Наций» հիմնադրամը (Ազգերի արվեստ):  Կցուցադրվեն Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի  260  ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ  Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Նախագիծը ներկայացվել է շուրջ 11 երկրներում: Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ:

Նախագծի ղեկավարն է Արման Ծատուրյանը, համակարգողը՝ Մարիամ Դավթյանը: 

Placeholder
ՀԱՊ-ում կցուցադրվի Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն