Որ մթերքներն են մարդուն ավելի երջանիկ դարձնում
Առողջություն
16:35 13/02/2020
Աշխարհ

Որ մթերքներն են մարդուն ավելի երջանիկ դարձնում

Արիզոնայի Մայո կլինիկայի մասնագետները ներկայացրել են, թե որ մթերքները կարող են մարդուն ավելի երջանիկ դարձնել: Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Մասնագետների կարծիքով՝ լոբին, ձուկը, սպանախը, ձուն, ընկույզը և բրոկոլին պարունակում են սերոտոնին և դոպամին հորմոններ, որոնք կարող են բարձրացնել տրամադրությունը:

Եվ հակառակը, օրգանիզմի և տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեն հնեցված պանիրը և վերամշակված միսը (հիմնականում հոթ-դոգերում)։ Դրանք պարունակում են նիտրատներ, որոնք ազդում են ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է հոգեկան առողջության համար:

Placeholder
Որ մթերքներն են մարդուն ավելի երջանիկ դարձնում