Ռոման Պոլանսկու շուրջ առաջացած սկանդալը «Սեզարը» թողել է առանց կինոակադեմիկոսների
Մշակույթ
16:16 14/02/2020
Աշխարհ

Ռոման Պոլանսկու շուրջ առաջացած սկանդալը «Սեզարը» թողել է առանց կինոակադեմիկոսների

Ֆրանսիական «Սեզար» կիոնամրցանակաբաշխության ղեկավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, դա տեղի է ունեցել մրցանակի հավակնորդների անունները հայտարարելուց հետո:

Ռեժիսոր Ռոման Պոլսնակու «Սպան և լրտեսը» ֆիլմն առաջադրվել է 12 անվանակարգում: Նման որոշումը քննադատել էին ֆեմինիստական կազմակերպությունները: Բացի այդ, կինոաշխարհի 400 գործիչ նամակ էին ստորագել՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել ակադեմիայում: «Սեզարի» նախկին տնօրինիությունը որոշել է, որ հրաժարականը՝ իրավիճակը հանգստացնելու միակ միջոցն է:

1970-ականներին Պոլանսկուն մեղադրել են անչափահաս մոդելի բռնաբարության մեջ: Նա գործարքի մեջ էր մտնել արդարադատություն իրականացնողների հետ, ճանաչվել էր անմեղ, ինչից հետո հեռացել էր ԱՄՆ-ից, քանի որ գործը չէր փակվել: Մինչ այժմ Պոլանսկուն մեղադրել են ևս մի քանի կանայք նույն արարքի մեջ:

«Սեզար» մրցանակը շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից:  Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։ Մրցանակաբաշխության 45-րդ արարողությունը կայանալու է  փետրվարի 28-ին Փարիզում:

Placeholder