Չինաստանում կորոնավիրուսից մահացել  է մոտ 1400 մարդ
Առողջություն
09:12 14/02/2020
Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 1400 մարդ

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից 1.380 մարդ արդեն մահացել է: Այս մասին հայտնել է Չինաստանի առողջության պետական կոմիտեն:

Ըստ կոմիտեի, երկրում հաստատված վարակված դեպքերի թիվը աճել է մինչև 63 851 մարդու:
Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ 6,723 մարդ բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակն է, որին ԱՀԿ-ն տվեց պաշտոնական անուն ՝ Covid-19:
 

Placeholder
Չինաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 1400 մարդ