ԱՀԿ-ն չի բացառում, որ Երկրի բնակչության երկու երրորդը կվարկվի կորոնավիրուսով
Աշխարհում
10:01 14/02/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն չի բացառում, որ Երկրի բնակչության երկու երրորդը կվարկվի կորոնավիրուսով

Անբարենպաստ սցենարի դեպքում կորոնավիրուսով հնարավոր է վարակվի  աշխարհի բնակչության երկու երրորդը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության  խորհրդական Այրու Լոնջինին:

Փորձագետի խոսքով, կարանտինային միջոցառումները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են, երբ վիրուսն արդեն հասցրել էր տարածվել Չինաստանի տարբեր շրջաններում  և դրա սահմաններից դուրս:

Լոնջինիի  կողմից մշակված մոդելը հենվում է այն տվյալների վրա, որոնց համաձայն յուրաքանչյուր նորմալ պայմաններում վարակված անձը վարակում է ևս երկու կամ երեք մարդու:  Նա ասել է, որ նույնիսկ եթե այդ ցուցանիշը կրկնակի նվազի՝ աշխարհի բնակիչների մեկ երրորդը վարակվելու է վիրուսով:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակն է, որին ԱՀԿ-ն տվեց պաշտոնական անուն ՝ Covid-19:

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից 1.380 մարդ արդեն մահացել է,  6,723 մարդ բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակված է ավելի քան 60 հազար մարդ:

Placeholder
ԱՀԿ-ն չի բացառում, որ Երկրի բնակչության երկու երրորդը կվարկվի կորոնավիրուսով