Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն կոստյում» անվանակարգում մրցանակի էր արժանացել ռեժիսոր Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք» ֆիլմը: Դրանից հետ 72 անգամ ավելացել է Լուիզա Մեյ Օլկոտի համանուն գրքի վաճառքը, որի հիման վրա նկարահանվել էր ֆիլմը:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նման տվյալներ է հրապարակել Ozon խոշոր ինտերնետ- խանութի մամուլի ծառայությունը: Ընկերությունում պատմել են, որ 2019 թվականին մեկ շաբաթում գնել են «Փոքրիկ կանայք» գրքի 80 օրինակ, իսկ «Օսկարը» բարձրացրել է ամենշաբաթյա վաճառքը մի քանի անգամ՝ ավելի քան 1100 օրինակ:
Հնարավոր է, ըստ Ozon-ի ենթադրությունների, գնորդները պատրաստվում են մարտի 8-ին: